Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Երիտասարդ ՀՀԿ-ականները արդյունավետորեն ներկայացնում են ազգային արժեքները նույնիսկ ամենասուր քաղաքական մթնոլորտում

Երիտասարդ ՀՀԿ-ականները արդյունավետորեն ներկայացնում են ազգային արժեքները նույնիսկ ամենասուր քաղաքական մթնոլորտում
13.06.2015 | 13:33

Օրերս Վրաստանի Կախեթի քաղաքում մեկնարկեց գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված Հարավային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների հնգօրյա ամառային դպրոցը: Ծրագրին մասնակցում են Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տարբեր կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչներ:

Մինչ ծրագրի պաշտոնական մասի բացումը երիտասարդները ծանոթացան Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության երիտասարդական միության կառուցվածքին և ունեցած դերին:

Ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվեց ԿԱՀ Քաղաքական երկխոսության հարավկովկասյան տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քանան Աթիլգանի ողջույնի խոսքով, որին անմիջապես հաջորդեց «Խաղաղության, ժողովրդավարության և զարգացման կովկասյան ինստիտուտ»-ի ղեկավար Գիա Նոդիայի զեկույցը` «Հարավային Կովկասի քաղաքական միջավայրը, տեղական իշխանությունները և քաղաքական կուսակցությունները» խորագրով: Զեկույցի ավարտից հետո դասընթացավար Շորենա Լորթկիպանիձեն երիտասարդներին ներկայացրեց ԿԱՀ քաղաքական ծրագրերը, հիմնական նպատակները և ակնկալիքները: Այնուհետև տեսական հատվածից անցում կատարվեց գործնականի: Երիտասարդները անհատական և խմբային աշխատանքների ընթացքում սովորեցին, թե ինչպես կարելի է քաղաքական ծրագրեր պատրաստել դրամաշնորհներին ներկայացնելու համար, ինչպես ստեղծել կուսակցություններ, կազմել կուսակցական կանոնադրություն, նախընտրական ծրագրեր, ծանոթացան բանակցային արվեստին, քննարկումներ ունեցան կոալիցիոն կառավարման և մի շարք այլ հարցերի շուրջ:

Ծրագրի ընթացքում ՀՀԿ-ական երիտասարդները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ «Անմոռուկ» կրծքանշաններ բաժանեցին ծրագրի կազմակերպիչներին և մասնակիցներին, ինչպես նաև հանգամանորեն ներկայացրին ՀՀԿ վերջին խոշոր հաջողությունները` կապված Ցեղասպանության ճանաչման հետ, մասնավորապես` Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի(DEMYC) և Եվրոպական ժողովուրդների կուսակցության երիտասարդական կազմակերպության(YEPP) ծրագրերի շրջանակներում:

Հավելենք, որ ամառային դպրոցի առաջիկա օրերին նախատեսված են դասընթացներ որոշումների կայացման մեխանիզմի և ժողովրդավարական արդյունավետ քաղաքականության վարման կանոնների մասին: Ծրագրի ավարտին մասնակիցները կպարգևատրվեն համապատասխան վկայականներով:

Դիտվել է՝ 707

Մեկնաբանություններ